ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 21-ին, կազմել է 387.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.26 դրամով: Այդ մասին տեեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 424.82 դրամ (նվազել է 0.07 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 479.77 դրամ (նվազել է 1.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.76 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 383-386 դրամով, վաճառվում է 388-390 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 417-420 դրամով, վաճառվում է 425-432 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.53-4.70 դրամով, վաճառվում է 4.79-4.95 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 384-385 դրամով, վաճառվում՝ 388 դրամով:
Եվրոն գնվում է 420-423 դրամով, վաճառվում է 426-427 դրամով:
Ռուբլին գնվում է 4.68-4.70 դրամով, վաճառվում է 4.75-4.77 դրամով: