Իլոն Մասկը մեկ օրում գրեթե 13 մլրդ դոլար է կորցրել
Advertisement 1000 x 90

Իլոն Մասկը մեկ օրում գրեթե 13 մլրդ դոլար է կորցրել

Tesla-ի և SpaceX-ի, ինչպես նաև Twitter սոցիալական ցանցի սեփականատեր Իլոն Մասկի կարողությունը մեկ օրում նվազել է 12,6 միլիարդ դոլարով,  այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։

Bloomberg Millionaires ինդեքսի համաձայն՝ գործարարի կրած վնասները ռեկորդային են դարձել 2023 թվականի սկզբից ի վեր։ Միլիարդատիրոջ կարողության նման զգալի նվազման պատճառ են դարձել Tesla-ի բաժնետոմսերի 9,75 %-ով անկումը, որի ցուցանիշները տարվա առաջին եռամսյակում չարդարացրեցին սպասելիքները, ինչպես նաև Starship-ի հրթիռի նախատիպի պայթյունը արձակումից 4 րոպե անց: Հրթիռն արձակվել էր ապրիլի 20-ի առավոտյան Տեխասի Բոկա Չիկա տիեզերակայանից։ Իսկ Twitter-ում, ինչպես Մասկը խոստացել էր շաբաթներ առաջ, բազմաթիվ օգտատերեր զրկվել են իրենց կապույտ նշանից, քանի որ նախընտրել են դրա համար չվճարել ամսական սահմանված 8 դոլարը։

Այս պահին 51-ամյա ձեռներեցն աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային ցուցակում զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով միայն LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյին։ Մասկի կարողությունը գնահատվում է 164 միլիարդ դոլար:

2022 թ.-ի հոկտեմբերի 27-ին Մասկը գործարք էր կնքել՝ 44 միլիարդ դոլարով գնելով Twitter ընկերությունը: Գնման մասին հայտարարությունից հետո գործարարի կարողությունը նվազել էր 29 միլիարդ դոլարով: 2022 թ.-ի վերջին միլիարդատերը սահմանել է յուրատեսակ ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ միակ մարդը, որը կորցրել է ավելի քան 200 միլիարդ դոլար:



Նման նյութեր