Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը

Թբիլիսիում այսօր՝ ապրիլի 21-ին, հարձակման է ենթարկվել «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ինքը՝ Արթուր Միրզոյանը:

Նա պատմել է, որ անձինք եղել են դիմակավորված. «Երբ ես գրասենյակից բարձրանում էի տուն: Գրասենյակից դեպի իմ տուն մոտ 200 մետր հեռավորության վրա Է: Իմ վրա հարձակվեցին 3 դիմակավորված մարդ, որոնցից մեկը տեսանկարահանում էր: Երկու հոգին մոտեցան, որ համոզվեն, որ ես Արթուրն եմ, դրանից հետո հասկացա, որ փորձեցի հեռանամ, բայց հարձակվեին ինձ վրա, ես գետնին ընկա»։

Արթուր Միրզոյանը պատմեց, որ հարվածներ է ստացել մարմնի տարբեր հատվածներում, այդ թվում՝ գլխի շրջանում:

«Դիմել փախուստի, շորերս պատռվեցին, մնացին իրենց մոտ: Զանգահարեցի ոստիկանություն, 10 րոպե անց եկան»,- պատմեց նա:

Նրա համոզմամբ՝ այդ միջադեպը պայմանավորված է Հայոց Ցեղասպանության՝ ապրիլի 24-ի եւ 23-ի միջոցառումներով. «Փորձում են այսպես վախեցնելով՝ խոչընդոտել հայության արդար ձայնը բարձրացնելուն: Կոչ եմ անում այստեղի հայությանը՝ ապրիլի 24-ին կանգնել այն հայերի կողքին, որոնք մինչեւ վերջ կանգնելու եւ արդար ձայնը բարձրացնի: Արժանապատվություն ունեցող հայերին կոչ եմ անում ապրիլի 24-ին՝ 13:30 գտնվեն Ֆիլարմոնիայի մոտ, որ մենք երթով գնանք Թուրքիայի դեսպանատան մոտ:

news.am