Բորիս Գրեբեշնիկովը համերգ կունենա Երեւանում
Advertisement 1000 x 90

Բորիս Գրեբեշնիկովը համերգ կունենա Երեւանում

Լեգենդար ռուս երաժիշտ Բորիս Գրեբենշչիկովը համերգով հանդես կգա Երեւանում։ ԲԳ-ն «Ակվարիում»-ի երաժիշտների հետ միասին ապրիլի 29-ին եւ 30-ին ելույթ կունենա «Պլատֆորմ» ակումբում։

2022 թվականի աշնանը Հայաստանի մայրաքաղաքում լեգենդար երաժշտի նախորդ համերգը չեղարկվել էր Ադրբեջան ներխուժման պատճառով, սակայն աշնանային համերգի համար գնված բոլոր տոմսերը ուժի մեջ են։

Գրեբենշչիկովը ռուս բանաստեղծ եւ երաժիշտ է՝ «Ակվարիում» խմբի ղեկավարը։ Համարվում է ռուսալեզու ռոք երաժշտության հիմնադիրներից մեկը։ Հայտնի է ԲԳ կարճ կեղծանվամբ։