Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում
Advertisement 1000 x 90

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`

ապրիլի 22-23-ի, 25-27-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ը կբարձրանա 3-5 աստիճանով։

Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում ապրիլի 22-23-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 11 + 16,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 11 + 14,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +6 +9, ցերեկը՝ +17 +20,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ 0 + 4, ցերեկը՝ + 13 + 16,

Լոռիում՝ գիշերը՝ + 2 +6, ցերեկը՝ +17 +21,

Տավուշում՝ գիշերը՝ +8 + 12, ցերեկը՝ + 15 + 18,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0 + 3, ցերեկը՝ + 10 + 13,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +5 + 8, ցերեկը՝ + 17 + 21,

Արարատում՝ գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 22 + 25,

Արմավիրում՝ գիշերը՝ +7+10, ցերեկը՝ +22+24,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ 0 + 2, ցերեկը՝ + 12 + 14,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +8+10, ցերեկը՝ +21+24,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +8 + 11, ցերեկը՝ + 22 + 27,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+20,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +8 + 13, ցերեկը՝ + 20 + 25։



Նման նյութեր