Էկոակտիվիստները ներկ են լցրել Բեռլինի գլխավոր առևտրի փողոցի բարձրակարգ բուտիկների մի մասի վրա. Bild
Advertisement 1000 x 90

Էկոակտիվիստները ներկ են լցրել Բեռլինի գլխավոր առևտրի փողոցի բարձրակարգ բուտիկների մի մասի վրա. Bild

Letzte Generation բնապահպանական շարժման ակտիվիստները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Բեռլինում՝ այս անգամ նարնջագույն ներկ ցողելով մայրաքաղաքի գլխավոր առևտրի փողոցներից մեկի՝ Կուրֆուրստենդամ բուլվարի մի քանի շքեղ բուտիկների պատուհաններին։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է Bild am Sonntag թերթը։

Աղբյուրի հաղորդմամբ՝ տուժել են այնպիսի ապրանքանիշերի խանութներ, ինչպիսիք են Prada-ն, Dolce & Gabbana-ն, Gucci-ն, Louis Vuitton-ը և Rolex-ը:

«Մենք այլևս չենք կարող մեզ շքեղություն թույլ տալ» և «Ձեր շքեղությունը մեր կլիմայի փլուզումն է» պաստառներով և կարգախոսներով բնապահպան ակտիվիստները փորձել են արդարացնել իրենց գործողությունները։ «Ամենահարուստ գերմանացիները միջինից հազար անգամ ավելի շատ ջերմոցային գազեր են արտանետում»,- պնդել են շարժման մասնակիցները։

Ինչպես նշում է թերթը, Գերմանիայում կլիմայի ակտիվիստներն ավելի ու ավելի են նմանվում կրոնական ֆանատիկոսներին և նյարդայնացնում են Գերմանիայի շատ բնակիչների։ Այսպիսով, այս անգամ Բեռլինի բազմաթիվ բնակիչներ վիրավորել են էկոակտիվիստներին։ Letzte Generation-ն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է առաջիկա օրերին մշտապես իր ակցիաներն անցկացնել Բեռլինում՝ բողոքելով գլոբալ տաքացման դեմ պայքարում իշխանությունների իբր անբավարար ջանքերի դեմ։ Ապրիլի 24-ին ակտիվիստները ցանկանում են մոբիլիզացնել իրենց 800 կողմնակիցների և ամբողջությամբ կաթվածահար անել Բեռլինի երթևեկությունը։

shantnews.am



Նման նյութեր