
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Ալեքսանյանը մրցեց Չեխիայի ներկայացուցիչ Արթուր Օմարովի հետ: Հայ ըմբիշը ժամանակից շուտ հաղթանակ տոնեց` գերազանցելով մրցակցին 9:0 հաշվով:
Եզրափակիչ գոտեմարտը կկայանա ապրիլի 23-ին:
Ավելի վաղ եզրափակիչ էր դուրս եկել 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը, ով ապրիլի 22-ի երեկոյան կմրցի սերբ մարզիկի հետ: