Հացի, մակարոնեղենի, թռչնամսի, կաթնամթերքի գներն աճել են 7 տոկոսով
Advertisement 1000 x 90

Հացի, մակարոնեղենի, թռչնամսի, կաթնամթերքի գներն աճել են 7 տոկոսով

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2023թ. մարտը՝ 2022թ. մարտի նկատմամբ) կազմել է 5.4%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.7% գնանկում: ՀՀ Վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ՝ 2023թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 1.2% հավելաճ): Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գները նվազել են 1.3-0.1%-ով, այդ թվում՝ գնանկման համեմատաբար բարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում սպառողական գները նվազել են 0.7%-ով:

2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.1% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 2.2% գնանկում: Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2023թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 3.3-1.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում): Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները նվազել են 2.2%-ով:

Հնդկացորենի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ նվազել է 9.2%-ով, ոսպինը՝ 5.3%-ով, բրնձինը՝ 3.1%-ով, լոբունը՝ 2.7%-ով, ալյուրինը՝ 2.6%-ով, ոլոռինը՝ 0.2%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար՝ 4.9%, 1.9%, 1.3%, 0.5% 2.8% և 3.3%-ով: 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է հաճարի` 2.1%, բլղուրի՝ 3.6%, ձավարի՝ 4.8%, հացի՝ 7.3%, մակարոնեղենի՝ 7.6% գնաճ, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար՝ 1.0%, 0.8%, 2.2%, 1.9%, 1.2% գնանկում:

Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ արձանագրվել է՝ 10.9%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 1.9% գնանկում: 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ գրանցվել է տավարի մսի 18.9% գնաճ և խոզի մսի 13.8% գնանկում, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 0.6% և 10.6% գնանկում:

Ձվի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ նվազել է 1.1%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 5.8%-ով:

Մարգարինի և պանրի գները 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ աճել են 10.8% և 15.4%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ գրանցվել է 3.0% և 0.5% գնանկում: 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ արևածաղկի բուսական յուղի և կարագի գները նվազել են 20.0%-ով և 0.1%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 6.8% և 0.3%-ով: 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ կարտոֆիլի գինն աճել է 4.5%-ով, վարունգինը՝ 12.0%-ով, իսկ ճակնդեղի և գազարի գները նշված ժամանակահատվածում նվազել են, համապատասխանաբար՝ 20.9% և 14.0%-ով: 2023թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է նշված ապրանքատեսակների, համապատասխանաբար՝ 4.0%, 18.1%, 3.7% և 13.0% գնանկում:

Դրան զուգընթաց, թռչնամսի գինը 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ աճել է 1.6%-ով, գառան մսինը՝ 3.4%-ով, թթվասերինը՝ 6.2%-ով, թարմ կաթինը՝ 8.4%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար՝ 0.6%, 0.1%, 0.2% և 1.1% ով: 2023թ. մարտին փետրվարի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի միջին կշռված գնանկումը կազմել է 3.79%: Վերը նշված ապրանքախմբերը սպառողական զամբյուղում ունենալով 9.38% տեսակարար կշիռ, նշված ժամանակահատվածում նպաստել են սպառողական գների ընդհանուր մակարդակի նվազմանը 0.32 տոկոսային կետով: Բանջարեղենի ապրանքախմբում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ արձանագրվել է՝ 0.7%, իսկ 2023թ. փետրվարի համեմատ՝ 5.3% գնանկում: Մրգի ապրանքախմբում 2023թ. մարտին 2022թ. մարտի համեմատ գներն աճել են 8.7%-ով, իսկ 2023թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 1.8% գնանկում:

Անի Կարապետյան