Կոլորադոյում 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր
Advertisement 1000 x 90

Կոլորադոյում 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարվել է Հայոց ցեղասպանության հիշատակի օր

Կոլորադո նահանգի նահանգապետ Ջարեդ Փոլիսը 2023 թվականի ապրիլի 24-ը հայտարարել է Կոլորադոյում Հայոց ցեղասպանության հիշատակի օր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով նահանգապետի տարածած հայտարարությունը:

Ջարեդ Փոլիսը հիշեցրել է, որ Կոլորադոն վաղուց է  ոգեկոչում Հայոց ցեղասպանության հիշատակը. Կոլորադոյի նահանգային կապիտոլիումի այգում կա Հայկական հուշահամալիր և խաչքար՝ նվիրված մարդկության դեմ իրագործված բոլոր հանցագործությունների զոհերի հիշատակին: Բացի այդ, Կոլորադոյում ավագ դպրոցն ավարտելիս պահանջվում է Ցեղասպանության վերաբերյալ ուսուցում անցնել:

«Մինչ հայերը ոգեկոչում են Ցեղասպանության հիշատակի օրը, մենք մտահոգվում ենք, որ փորձեր են կատարվում՝ Լեռնային Ղարաբաղում կրկնելու Հայոց ցեղասպանությունը: «Այլևս երբեք»-ը պետք է նշանակի «այլևս երբեք» ամբողջ աշխարհում՝ ցանկացած վայրում», – նշված է նահանգապետ Փոլիսի հայտարարությունում:



Նման նյութեր