
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պահպանումը ողջ մարդկության նվազագույն պարտականությունն է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պահպանումը ողջ մարդկության նվազագույն պարտականությունն է։ Մեր մտքերն այսօր մեր հայրենիքի հայության եւ աշխարհասփյուռ հայության հետ են»,-գրել է նա։