Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում:
«Այսօր ես միացա հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության հուշահամալիրի մոտ՝ հիշելու Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված մեկուկես միլիոն հայերին և խորհելու հայ ժողովրդի տոկունության և վճռականության մասին» – գրել է նա։