Կարպիս Փաշոյանի ֆեյսբուքյան էջից․
«Մինչև 2020 թ․-ը ես ապրիլի 24-ին առանձնապես մեծ հուզմունք չէի ապրում և ոչ թե այն պատճառով, որ չէի հասկանում ցեղասպանության հետևանքները, այլ աղետն այդ ինձ թվում էր հաղթահարված մարտահրավեր։ Ծնվելով և ապրելով Հայաստանում՝ ինքս ինձ ցեղասպանված համայնքի ներկայացուցիչ չէի դիտարկում, ենթադրում էի, որ մենք հետևողականորեն շրջանցում ենք այդ ինքնությունը, քանի որ արդեն իսկ ունենք պետություն, ինստիտուտներ, Արցախ, դիվանագիտություն, պետական սիմվոլներ ու արարողակարգ։ Օսմանյան կայսրության հալածված հպատակի կերպարը նույնիսկ վիրավորական էր դարձել։
Բայց պարտությունից, Արցախի ամբողջական շրջափակումից հետո պատկերացումներն այս ամբողջությամբ փլուզվել են։ Պարզվեց, որ 1991-ին ստեղծվածը էդքան էլ հարազատ չէ և մենք Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ վերադառնում ենք շատ ավելի հարազատ ու սիրելի վիճակի՝ Կարա-կոյոնլուներին, օսմանյան հպատակին և ցարիզմից խաբված ռամիկին։ Դեմագոգ մաուզերիստներն ու քաղաքական անբարոյականներն էլ մեզ պահապան։
Երևի թե, մերը սա է ու այս համատեքստում ցեղասպանությունը արժևորվում է նորովի»։