Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից լուսանկար է տեղադրել ինստագրամյան story բաժնում, որն արվել էր 2019 թ-ին՝ Քիմի եւ քրոջ Քորթնիի՝ Հայաստան կատարած այցելության ժամանակ։ Այդ հրապարակմամբ աշխարհահռչակ հայուհին հիշեցրել է Հայոց ցեղասպանության օրվա մասին ու իր հարգանքն արտահայտել զոհերի հիշատակին։
«Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Եկեք միասին լինենք եւ հիշենք այն 1,5 միլիոն մարդկանց, ովքեր կորցրին իրենց կյանքը։ Երբեք չմոռանալ»,-գրել է Քիմը։
Հաջորդ հրապարակման մեջ Քիմը վերհիշել է զավակների հետ այցը Գառնի։ «Սիրում եմ իմ եւ երեխաներիս այս լուսանկարը, որն արվել է Հյաստանում»,-հավելել է նա։