Որոնք են կարմրուկի հիմնական ախտանշանները. tert.am
Advertisement 1000 x 90

Որոնք են կարմրուկի հիմնական ախտանշանները. tert.am

Կարմրուկը սուր վարակիչ ինֆեկցիոն հիվանդություն է, որը կարող է շատ վտանգավոր լինել։ Այս մասին Lenta.ru-ի հետ զրույցում ասել է իմունաբան Նիկոլայ Կրյուչկովը՝ նշելով այս հիվանդության հիմնական ախտանշանները։

Մասնագետի խոսքով՝ սկզբնական փուլում իր ախտանշաններով այն նման է գրիպին և շնչառական համակարգն ախտահարող այլ վիրուսային հիվանդություններին, ուստի այդ փուլում դրանք հնարավոր չի լինում տարբերակել։ Սա հիվանդության ախտորոշման հիմնական բարդությունն է, սակայն որոշ ժամանակ անց ի հայտ է գալիս կարմրուկին բնորոշ ցանցավորումը։

«Ցանն ի հայտ է գալիս հիմնականում մարմնի վերին մասում՝ դեմքի, պարանոցի և կրծքավանդակի հատվածում, ինչից հետո այն տարածվում է և ծածկում նաև ձեռքերն ու ոտքերը։ Ցանի հասունացման հետ մեկտեղ ձևավորվում է նաև բշտիկները պատող կոշտ շերտ: Այս ամենը տեղի է ունենում երկու-երեք շաբաթվա ընթացքում»,- նշել է մասնագետը:

Ըստ Կրյուչկովի՝ հիվանդությունը դժվար է ախտորոշվում, սակայն առաջին իսկ դեպքից հետո շատ ավելի հեշտ է լինում հիվանդի հետ շփվածների մոտ կարմրուկ կասկածելը, քանի որ այն խիստ վարակիչ է։ Եթե մարդը չունի իմունիտետ կարմրուկի դեմ, ինչը նշանակում է, որ նա պատվաստման ամբողջական կուրսը չի անցել կամ նախկինում չի հիվանդացել, ապա վարակակիր որևէ մեկի հետ շփման դեպքում վարակումը, փաստացի, երաշխավորված է։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում կարմրուկի դեպքեր էին գրանցվել նաև ՀՀ-ում։ Ըստ Առողջապահության նախարարության տվյալների՝ վարակվածների ճնշող մեծամասնությունը պատվաստված չի եղել։

tert.am