Այս հանցավոր անտարբերությունը կարող է անդառնալի լինել. Տաթևիկ Հայրապետյան
Advertisement 1000 x 90

Այս հանցավոր անտարբերությունը կարող է անդառնալի լինել. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․

«Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը շատ «աննկատ» անցավ մեր տեղեկատվական դաշտում, քչերը խոսեցին դրա կործանարար հետևանքների մասին, մեծ մասն, իհարկե, գցեց ռուսների «գրպանը»: Դա նաև տրամաբանական է, որովհետև ռուսական կողմը Լավրովի մակարդակով հենց Բաքվում հայտարարել էր, որ չի լինելու անցակետ: Լավ, անգամ, եթե ընդունենք, որ դա իրենց տիրույթում է, ապա ինչու՞ մինչև հիմա տեղի չի ունեցել Փաշինյան-Պուտին, Պուտին-Ալիև, Միրզոյան-Լավրով, Լավրով-Բայրամով, Պապիկյան-Շայգու, Շայգու-Հասանով հեռախոսազանգեր: Ինչու՞ որևէ խողովակ չի աշխատում: Չէ՞ որ նոյեմբերի 9-ի թուղթը ԵՌԱԿՈՂՄ է և ՀՀ-ն այդ կողմերից մեկն է:

Ինչու՞ որևէ գործողություն չկա, ի վերջո, մեր 120,000 հայրենակից գերի է ընկել ու մեզ մոտից ոչ մի զանգ չի արվում, ոչ մի պաշտոնական հայտարարություն չի հնչում, բացի ԱԳՆ-ից, որին որևէ գործողություն չի հաջորդում: Ոչ մի քննարկում ԱԺ-ում: Աշխատում է միայն միջազգային իրավական գործիքակազմը, այն էլ չի կարող արդյունք բերել, եթե պաշտոնական քաղաքականությունը լռելն է ու Արցախը լուռ Ադրբեջանին հանձնելը…

Այս հանցավոր անտարբերությունը կարող է անդառնալի լինել ոչ միայն Արցախի, այլ հենց ՀՀ–ի համար, այս լռությունն ու անգործությունն են, որ այդքան ոգևորում են Բաքվին ու դարձնում անկառավարելի»: