Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-23-ը բարձրացել է 2 սանտիմետրով
Advertisement 1000 x 90

Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-23-ը բարձրացել է 2 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2 սմ-ով և կազմել 1900.37 մ (23.04.23 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12 սմ-ով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 9 սմ-ով։ Այդ մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:

Արփա-Սևան ջրատարով ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.585 մլն խմ, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից ապրիլի 23-ը ներառյալ՝ 24.233 մլն խմ:

 



Նման նյութեր