Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարիքի մասին գանգատներ են հնչել նաև 2020 թվականի քարոզարշավի ժամանակ, սակայն նա կատարում է առաջադրանքները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Տարիքի մասին արդեն լսել ենք 2020 թվականին նորից ու նորից։ Բայց եթե նայեք, թե ինչ է նա արել վերջին երկու տարիների ընթացքում, նա կարողացավ կատարել իր գործերը»,- ասել է Ժան-Պիերը:
Նրա խոսքով, Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները չեն կատարում առաջադրանքներն՝ ի շահ Ամերիկայի քաղաքացիների։