Որքա՞ն են վաստակում տիեզերագնացները
Advertisement 1000 x 90

Որքա՞ն են վաստակում տիեզերագնացները

Տիեզերագնացության մասնագիտությունը համեմատաբար երիտասարդ է․ առաջին անգամ երկրի ձգողական դաշտը հաղթահարեց Յուրի Գագարինը՝ 1961 թվականի ապրիլի 12-ին: 2022 թվականի մայիսի դրությամբ տիեզերքում գտնվել են 600-ից ավել տիեզերագնաց՝ աշխարհի 44 երկրներից: Զարմանալի չէ, որ շատերին է հետաքրքրում այն հարցը, թե որքան աշխատավարձ են ստանում նման բացառիկ աշխատանքի ներկայացուցիչները:

Ի տարբերություն շատ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների, տիեզերագնացներից շատերը տիեզերք են ուղևորվում ոչ փողի պատճառով։ Սա բարձր կոչում է: Նրանք մանրակրկիտ ընտրության և երկար տարիների շատ թանկ պատրաստման արդյունք են։

Որքա՞ն են վաստակել խորհրդային տիեզերագնացները

Նրանցից շատերը եղել են ռազմական օդաչուներ և, ինչպես խորհրդային բոլոր սպաները, նրանք ևս աշխատավարձ են ստացել կախված զինվորական կոչումից, զբաղեցրած պաշտոնից, ստաժից, իսկ թռիչքների համար վճարվել է առանձին: ԽՍՀՄ օդաչու-տիեզերագնացը (այս կոչումը շնորհվել է թռիչքի ավարտից հետո) թռիչից հետո ստանում էր մարդատար մեքենա (հետագայում բնակարան) և անվճար լիցքավորելու կտրոն՝ ողջ կյանքի համար։

Օրինակ, Յուրի Գագարինի ընտանիքին տրամադրվել է նաև կենցաղային տեխնիկա, կահույք, սպասք, անկողնային սպիտակեղենի մի քանի հավաքածու և հագուստ։ 1962 թվականին նրա աշխատավարձը կազմում էր 514 ռուբլի։

Քանի որ տիեզերական տեխնոլոգիաները դառնում էին ավելի բարդ, իսկ թռիչքները՝ ավելի ու ավելի երկար, տիեզերագնացների աշխատավարձերը փոխվեցին: Ըստ խորհրդային հայտնի տիեզերագնաց Գեորգի Գրեչկոյի հուշերի՝ 1975 թվականին նրա մեկ ամիս տևած թռիչքի «ճանապարհորդական նպաստը» կազմել է 5000 ռուբլի։ Համեմատության համար նշենք, որ «Վոլգա ԳԱԶ-24»-ն այն ժամանակ արժեցել է 6000 ռուբլի:

Որքա՞ն աշխատավարձ են ստանում  տիեզերագնացների Ռուսաստանում

Ռուսաստանում տիեզերագնացների աշխատավարձը կախված է մի շարք գործոններից։ Թեկնածու տիեզերագնացը, օրինակ, ստանում է գրեթե 61000 ռուբլի, իսկ ակտիվ տիեզերագնացը՝ 64000 հազար։ Եթե տիեզերագնացն արդեն եղել է տիեզերքում, ապա նրա աշխատավարձին ավելանում է 8,7 հազար ռուբլի և վճարվում է միանվագ բոնուս՝ աշխատավարձի կեսից մի փոքր ավելին։ Ընդհանուր առմամբ տիեզերագնացները միջինում ունենում են ամսական մոտ 170 հազար ռուբլի եկամուտ, իսկ մի քանի թռիչքից հետո այն կարող է հասնել 300 հազարի։

Որքա՞ն աշխատավարձ են ստանում  ՆԱՍԱ-ի տիեզերագնացները

Այս տեպքում ևս նրանց աշխատավարձը պայմանավորված է մի շարք գործոններով և փորձառությամբ։ ՆԱՍԱ-ի տիեզերագնացները տարեկան կարող են վաստակել 104,898-ից մինչև 161,141 հազար դոլար։

Հրապարակման պատրանստեց ita.am