Վրաստանից Ռուսաստան միակ ճանապարհը կփակվի
Advertisement 1000 x 90

Վրաստանից Ռուսաստան միակ ճանապարհը կփակվի

Վրաստանում հանրապետությունը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհին սահմանափակումներ կմտցվեն, գրել է «Sputnik Грузия»-ն։

Նշվել է, որ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղու 132-135-րդ կիլոմետրում գտնվող Դեւդորակի թունելի նորոգման պատճառով ապրիլի 29-ի ժամը 0.00-ից միմչեւ 06.00-ն կսահմանափակվի երթեւեկությունը տրանսպորտի բոլոր տեսակների համար։

Տեղեկացվել է, որ մայրուղու փակման ժամանակ վարորդներին խորհուրդ կտրվի օգտվել ներպետական նշանակության շրջանցող ճանապարհից։

Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս մայրուղին միակ ցամաքային ճանապարհն է, որը Վրաստանը եւ Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։

Մարտին Զբոսաշրջային գործակալությունների դաշինքի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը նշել էր, որ Ռուսաստանում պատրաստ են զբոսաշրջիկներ ուղարկել Վրաստան 2023թ. ապրիլի 1-ից։ Ընդ որում՝ փորձագետը նշել է, որ ներկայում գործը խոսակցություններից այն կողմ չի անցել։ Նա տեղեկացրել է, որ ռուսական տուրիստական գործակալությունները կարող են առաջին ինքնաթիռները լցնել 10-12 օրում։

news.am



Նման նյութեր