Հայաստանի կառավարությունը մտադիր է զգալիորեն հեշտացնել գործունեության որոշ ոլորտներում բիզնես միջավայրը։ Այս մասին Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում, «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցման եւ հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը։
Խոսքը 7 ոլորտների մասին է՝ գարեջրի, գինու, խնձորի եւ այլ մրգային եւ հատապտղային գինիների եւ մեղրի հիման վրա ալկոհոլային խմիչքների, ինչպես նաեւ լիկյորի եւ մինչեւ 9 տոկոս ալկոհոլ պարունակող այլ ալկոհոլային խմիչքների արտադրության։ «Խոսքը նաեւ ավելի քան 100 հազար լիտր ծավալով շշերով կոնյակի ներկրման եւ իրացման մասին է»,- հավելեց Իսպիրյանը։
Այս եւ այլ գործունեության տեսակներն այսուհետ ազատվելու են ծանուցման պահանջից։ Ծանուցումը լիցենզիայի պարզեցված տեսակ է, իսկ լիցենզիայի կամ ծանուցման չեղարկումը թույլ կտա ընկերություններին կամ ձեռնարկատերերին շատ ավելի հեշտ շուկա դուրս գալ եւ ազատվել թղթային քաշքշուկից։
Կառավարության ներկայացուցիչը համոզված է, որ այս թղթային քաշքշուկը լիովին ավելորդ է։