Ամերիկահայ Փեգի Գարաբեկյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Միացյալ ազգեր 2023»/Miss United Nations/ մրցույթում։ Այս մասին գեղեցկուհին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ Փեգին գրել է․
«Ես վերադարձել եմ, եւ ներկայացելու եմ Հայաստանը «Միսս Միացյալ ազգեր 2023» մրցույթում։ Մի քանի կարեւոր փուլերից ու հարցազրույցներից հետո ես պատիվ ունեցա ընտրվելու այս մրցույթին մասնակցելու համար։ Շատ շնորհակալ եմ այս նոր ճանապարհորդության համար, եւ առավել շնորհակալ եմ Քրիստոսին։ Բոլորն էլ հասկացել են, թե որքան եմ ես կարոտել բեմը»։
2015 թ-ին Փեգի Գարաբեկյանը մասնակցել էր նաեւ ԱՄՆ-ում կայացած Miss Asia USA մրցույթին, որտեղ կրկին ներկայացրել էր Հայաստանը։ Նա զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը՝ արժանանալով Miss Congeniality կոչմանը։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում Փեգին, պատմելով մրցույթին իր մասնակցության մասին, նշել էր, որ դրա հիմնադիր Վիրջելիա Վիլեգասը իրեն նկատել էր 2012-ին, երբ հայուհին սննդի կետերից մեկում սնունդ էր պատվիրել եւ սպասում էր իր հերթին։ Հենց այդ ժամանակ էլ Վիլեգասը մոտեցել է Փեգիին ու առաջարկել մասնակցել գեղեցկության մրցույթին:
Ինչ վերաբերում է United Nations 2023-ին, այն տեղի է ունենալու Հնդկաստանում՝ սեպտեմբերի 25-ից 30-ն ընկած ժամանակահատվածում։