Մի մահափորձի պատմություն․ ինչո՞ւ էր դեռահասը ցանկացել սպանել Եղիսաբեթ II-ին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Մի մահափորձի պատմություն․ ինչո՞ւ էր դեռահասը ցանկացել սպանել Եղիսաբեթ II-ին

Քաղաքական գործիչների, պետությունների ղեկավարների և պարզապես հայտնի անձանց դեմ մահափորձերն ամենևին էլ հազվադեպ չեն: Ոմանք ասում են, որ Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոն մնում է բացարձակ առաջատարն իր  վրա մահափորձերի քանակով։
Եղիսաբեթ II թագուհու դեմ մի քանի մահափորձ է եղել։ Սակայն, դրանցից ամենաարտասովորը տեղի է ունեցել 1981 թվականին՝ Նոր Զելանդիայում։

1981թ․ հոկտեմբերի 14․ Նոր Զելանդիա

Վատ տղա Քրիստոֆերը

Bigpicture-ի փոխանցմամբ՝ հասկանալու համար, թե ինչն ինչոց է, պետք է սկսել պատճառներ փնտրել ոչ թե թագուհու շուրջ, այլ նրա, ով պատրաստվում էր խլել թագուհու կյանքը։ Քրիստոֆեր Լյուիսը դիսֆունկցիոնալ ընտանիքի երեխա է եղել։ Նրա հայրը հարբեցող բռնակալ է եղել, որը ծեծի է ենթարկել կնոջն ու երեխաներին։ Քրիստոֆերը, ով ի ծնե տանը միայն բռնություն և կոպտություն էր տեսել, մեծացել և դարձել էր դրանց կրողը։ Նրա կուռքը մարդասպան Չարլզ Մենսոնն է եղել։ Ավագ դպրոցում Լյուիսն արդեն կողոպուտ էր անում, պատանդ վերցնում ընկերներին, զբաղվում թալանով։

Թագուհի Եղիսաբեթ II-ն այցելել էր Նոր Զելանդիա 1981-ի հոկտեմբերի 14-ին։ Փոքր գավառական Դանեդինում Նորին Մեծությունը մասնակցելու էր ոչ մասշտաբային ծրագրի։
Լյուիսը, զինվել է գողացված փոքր տրամաչափի հրացանով, նստել՝ տեղի մշակութային հաստատության մոտ գտնվող 7 հարկանի շենքում։
Երբ թագուհին ավտոշարասյունով ժամանել է թանգարան, Լյուիսն արդեն նրան սպասել է։ Կրակոցը հնչել է այն պահին, երբ թագուհին դուրս է եկել իր Rolls-Royce-ից և սկսել ողջունել քաղաքի բնակիչներին։ Քրիստոֆերի կրակոցը չի հասել Եղիսաբեթ II-ին: Թե ո՞ւր է թռել նրա համար նախատեսված գնդակը, մինչև հիմա հայտնի չէ։

Ենթադրվում է, որ 17-ամյա ահաբեկիչը երկինք է կրակել։ Ըստ վարկածներից մեկի՝ Լյուիսին ոչ թե թագուհու մահն էր պետք, այլ պարզապես փառքը։ Տղան միանգամայն գոհ կլիներ այն փաստից, որ իր անունը հայտնի դառնար աշխարհում։ Ձերբակալությունից հետո նա հպարտորեն հայտարարել է, որ ցանկանում էր ողջ աշխարհի ուշադրությունը հրավիրել Նոր Զելանդիայի խնդիրների վրա։
Լյուիսի ցուցմունքները ոչ մեկին չի հետաքրքրել․ հետաքննությունը որոշել է, որ նա իսկապես ցանկանում էր սպանել թագուհուն։ Նրա մոտ դա չի ստացվել միայն այն պատճառով, որ նա կրակելու փորձ  չի ունեցել։ Այս դեպքի մասին տեղեկատվությունը երկար տարիներ գաղտնի էր պահվում։ Այն հրապարակվել է միայն 2018 թվականին, այն էլ՝ մասնակի։

Քրիստոֆեր Լյուիսը բանտում

Հետո անհաջող մարդասպանին անսպասելիորեն խղճացել են։ Նրան մեղադրանք է առաջադրվել միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու համար։ Այսպիսով, Լյուիսը խուսափել է երկարաժամկետ բանտարկությունից, նրա մոտ տարօրինակություններ են նկատել և  տեղափոխել բանտային հոգեբուժական կլինիկա։
Երկու տարի անց նա համարվել է առողջ  և ազատ արձակվել։ Միաժամանակ նա մշտապես հսկվել է ոստիկանության և հատուկ ծառայությունների կողմից։
Երբ 1995-ին թագուհի Եղիսաբեթ II-ը կրկին այցելել է Նոր Զելանդիա, Լյուիսին  ժամանակավորապես տեղափոխել են կղզի՝ մինչև թագուհու այցի ավարտը։
Բայց ընդամենը մեկ տարի անց՝ 1996 թվականին, Քրիստոֆերը կրկին բանտում էր։ Նա մեղադրվում է կողոպուտի նպատակով երեք երեխայի մոր դաժան սպանության մեջ։ Կնոջը սեփական տանը մուրճով ծեծելով սպանել էր, Լյուիսին ոստիկանությանն էր հանձնել նրա ընկերը։
1997 թվականի սեպտեմբերին նա ինքնասպանություն է գործել բանտախցում։

hayastan.news