Ավստրալիայում հարգանքի տուրք են մատուցում տեղի հայազգի արտիստ Ջոանա Կամբուրյանին, ով մահացել է ԱՄՆ-ում ողբերգական ավտովթարից։
47-ամյա Կամբուրյանը գտնվում էր Ամերիկայում՝ շարունակելով իր գեղարվեստական կարիերան։ Ապրիլի 12-ին նա ավտովթարի է ենթարկվել Բալթիմորում եւ նրա կյանքը փրկել չի հաջողվել, ասվում է նրա եղբոր՝ Ջեյմսի ֆեյսբուքյան գրառման մեջ։ «Անհավանական ողբերգություն է տեղի ունեցել»,- գրել է նա։
Նկարչուհու 32-ամյա ընկերուհի Ջոզի Սթայլսը հիշում է Կամբուրյանին որպես «սուպեր տաղանդավոր նկարչի», ով «շոշափել է շատ մարդկանց կյանքը» դրամահավաքի ժամանակ, որը նա կազմակերպել էր ընտանիքին օգնելու համար: «Ասել, որ մենք բոլորս աներեւակայելի ցնցված ենք այս լուրից», – գրել է Սթայլսը:
Կամբուրյանին հարգանքի տուրք են մատուցել նաեւ արվեստի ստուդիաները ինչպես արտասահմանում, այնպես էլ Ավստրալիայում:
«Նա միանգամայն յուրահատուկ հոգի ուներ, ով հսկայական տպավորություն թողեց մեր համայնքի վրա», – սոց ցանցերում գրել է Մերիլենդի Pyramid Atlantic Art Center-ը:
«Ջոաննան ընդամենը մի քանի ամիս առաջ էր միացել Pyramid Printshop Associates թիմին եւ միեւնույն ժամանակ լցրել էր մեր ստուդիաները վառ էներգիայով»:
Arts Northern Rivers-ը Լիսմորում, Նոր Հարավային Ուելս, փառաբանել են Կամբուրյանի աշխատանքը, որը հաճախ ոգեշնչված էր նրա հայկական ժառանգությամբ: «Նա կայացած արտիստ էր»,- գրել է արվեստի կենտրոնը։
«Լիսմորի տարածաշրջանային պատկերասրահի թիմը պատիվ է ունեցել սերտորեն աշխատել Ջոյի հետ այս հուզիչ ցուցահանդեսի վրա իր պրակտիկայում՝ ցուցադրելով մի շարք աշխատանքներ, որոնք արտացոլում են նրա հայ նախնիների մշակութային ժառանգությունը ժամանակակից թալիսմանների, ծեսերի եւ կրկնությունների միջոցով՝ որպես հիշատակի ակտեր»: