«Եթե այսպես երգես, բոլոր դահլիճները քոնը կլինեն»․ Սոսո Պավլիաշվիլին՝ Եվա Ռիվասին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Եթե այսպես երգես, բոլոր դահլիճները քոնը կլինեն»․ Սոսո Պավլիաշվիլին՝ Եվա Ռիվասին

Ռուսաստանաբնակ երգչուհի Եվա Ռիվասը ինստագրամյան էջում նոր հոլովակ է հրապարակել, որտեղ կատարում է Սոսո Պավլիաշվիլիի «В моем сердце весна» երգի քավր տարբերակը։

«10-ը բալային համակարգով գնահատեք քավրս։ Մաղթում եմ, որ ձեր սրտերում էլ նույնքան տաք գարուն լինի, որքան հիմա մեզ մոտ է»,-գրել է երգչուհին։

340292659_543819784543019_1184705009701278220_n.jpg (104 KB)

Եվայի քավր կատարումն, իհարկե, գնահատել են հետեւորդներից շատերը, այդ թվում նաեւ հենց ինքը՝ Սոսո Պավլիաշվիլին։ «Անհավանական է։ Եթե այսպես երգես, բոլոր դահլիճները քոնը կլինեն։ Շնորհակալ եմ իմ արվեստի նկատմամբ այսպիսի վերաբերմունքի համար։ Եթե ցանկություն ունենաս, կարող ես այն կատարել ցանկացած գործիքավորմամբ եւ ցանկացած լեզվով։ Քեզ մոտ ավելի լավ է ստացվում, քան ինձ մոտ»,-գրել է հայտնի երգիչը։

Երգչուհին արձագանքել է մեկնաբանությանը՝ նշելով, որ բաց չի թողնի նման հնարավորությունը։

news.am