Որոնք են հետծննդաբերական ընկճախտի զարգացմանը նպաստող հիմնական գործոնները
Advertisement 1000 x 90

Որոնք են հետծննդաբերական ընկճախտի զարգացմանը նպաստող հիմնական գործոնները

Թերապևտ, հոգեբան Մարինա Իոնիչևան Gazeta.Ru-ի հետ զրույցում անդրադարձել է հետծննդաբերական դեպրեսիային՝ ներկայացնելով այս խնդրի զարգացման պատճառներն ու հնարավոր հետևանքները։

Մասնագետի խոսքով՝ ծննդաբերությունից կարճ ժամանակ անց օրգանիզմը հյուծող վարժություններն ու խիստ սննդակարգերը վերջին բանն են, որ պետք են կնոջը, քանի որ դրանք կարող են էլ ավելի վատթարացնել նրա վիճակը։ Հենց այս գործոններն էլ կարող են նպաստել հետծննդաբերական դեպրեսիայի զարգացմանը, որն էլ իր հերթին բացասաբար կանդրադառնա կնոջ հոգեկան ու ֆիզիկական առողջության վրա։

«Եթե նորաթուխ մայրը, հետևելով հանրային մարդկանց օրինակին, փորձում է միանգամից անել ամեն ինչ, մեծանում է հետծննդաբերական դեպրեսիայի զարգացման վտանգը։ Օրվա ընթացքում բավարար քանակությամբ կալորիաներ չստանալու դեպքում օրգանիզմը կարձագանքի ակտիվության նվազմամբ, դյուրագրգռությամբ, հոգնածությամբ և անտարբերությամբ », – նշել է Մարինա Իոնիչևան:

tert.am