
22-ամյա ռեփեր MoneySign Suede-ին սպանել են բանտում, հայտնում է TMZ-ը։
Հետաքննության տվյալներով՝ կատարողը մահացել է դանակով հարձակման արդյունքում։ Կալիֆորնիայի բանտի աշխատակիցները երաժշտին անգիտակից վիճակում գտել են ցնցուղի տակ ապրիլի 25-ի երեկոյան՝ պարանոցի հատվածում վնասվածքով։ Ուժայինները բժիշկներ են կանչել, սակայն երգչին փրկել չի հաջողվել։ Միջադեպի առնչությամբ այս պահին հետաքննություն է տարվում։
2022 թվականի դեկտեմբերին MoneySign Suede-ը ձերբակալվեց և դատապարտվեց 32 ամսվա ազատազրկման՝ ապօրինի զենք պահելու համար։ Ռեփերը համագործակցել է Atlantic Records երաժշտական լեյբլի հետ, անցյալ տարի նա թողարկել է ձայնասկավառակ, որը կոչվում է «Parkside Baby»։