Ղազախ հայտնի երգիչ, Վիտեբսկում «Славянский базар 2015» մրցույթի գրան–պրի մրցանակակիր Դիմաշ Կուդայբերգենը ժամանեց Երեւան: Երգիչը «Զվարթնոց» օդանավակայանում ջերմ ընդունելության արժանացավ երկրպագուների կողմից, որոնք հատուկ նրա համերգի համար Երեւան են ժամանել Ղազախստանից, Ուկրաինայից, Չիլիից, Իսպանիայից եւ, նույնիսկ, Ավստրալիայից:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Դիմաշը նշեց, որ բարձր տրամադրությամբ է ժամանել Երեւան: Երգիչն ասում է՝ արդեն 7 տարի է, ինչ զգում է երկրպագուների ջերմությունը, որը սկսվում է հենց օդանավակայաններից, բայց ամեն անգամ նույն էմոցիաներն ու զարմանքն է ապրում: Դիմաշը նաեւ խոսել է Հայաստան կատարած իր առաջին այցի, հայերի ու ղազախների նմանոթյունների եւ համերգին հայերեն երգելու հավանականության մասին: Մանրամասներն ու նրա երկրպագուների խոստովանությունները՝ մեր պատրաստած ռեպորտաժում:
Դիմաշ Կուդայբերգենի երեւանյան համերը տեղի է ունենալու ապրիլի 29-ին, ժ. 19։00-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Երգիչը Հայատանում է «Stranger» համաշխարհային շրջագայության շրջանակում: