Ինչո՞ւ են վիճել Քիմ եւ Քորթնի Քարադաշյանները (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչո՞ւ են վիճել Քիմ եւ Քորթնի Քարադաշյանները

«The Kardashians» սերիալի երրորդ սեզոնի Hulu-ի նոր թիզեր-թրեյլերն անդրադառնում է Քորթնի եւ Քիմ քույրերի վեճին։

Քորթնին Քիմին մեղադրել է 2022 թվականի մայիսին իր եւ Թրեւիս Բարքերի հարսանիքը որպես «գործնական հնարավորություն» օգտագործելու մեջ՝ նշելով, որ իրեն «զրկել են» հատուկ օրվանից։

корт.jpg (167 KB)

Քորթնիի եւ Թրեւիսի շքեղ հարսանիքը կայացել է իտալական կալվածքում, որը պատկանում է Dolce & Gabbana-ի դիզայներներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբանային, ովքեր ստեղծել են զույգի հարսանյաց զգեստները:

Հարսանիքից անմիջապես հետո Քորթնին իմացել է, որ Քիմը Dolce & Gabbana-ի հետ մշակում է «Chao, Kim» անունով հավաքածուն: 2023 թվականի գարուն/ամառ եւ նկարագրված որպես 90-ականների ու 2000-ականների բրենդի խորհրդանշական արխիվների «վերապատկերում»՝ համագործակցությունը դեբյուտ է ունեցել սեպտեմբերին Փարիզի Նորաձեւության շաբաթում:

карк-1.jpg (23 KB)

Քիմը ներկա է գտնվել ցուցադրությանը եւ Դոմենիկոյի ու Ստեֆանոյի հետ քայլել է պոդիումով այն բանից հետո, երբ մոդելներն ավարտել են իրենց ելույթը։ Հավաքածուի հետ մեկտեղ Kim-ը եւ D&G-ն թողարկել են սահմանափակ հավաքածու։ Այն ներառում էր 195 դոլար արժողությամբ վերնաշապիկ, որի վրա պատկերված էր Քիմը մակարոն ուտելիս:

Թեեւ պարզ չէ, թե որքան է Քիմի ազդեցությունը ապրանքանիշի վրա, Launchmetrics-ը հայտնում է, որ D&G-ի մասնակցությունը Քորթնիի հարսանիքին դրական ազդեցություն է ունեցել նրանց մեդիա հրապարակման վրա: Քորթնիի հարսանիքից ընդամենը օրեր անց պարզվել է, որ իտալական նորաձեւության տունը մամուլում հրապարակումների շնորհիվ վաստակել է ավելի քան 47 միլիոն դոլար։

23.jpg (43 KB)

Եվ հիմա, նրանց հարսանիքից գրեթե մեկ տարի եւ Քիմի հավաքածուի դեբյուտից յոթ ամիս անց, քույրերի դրաման ամբողջությամբ կբացահայտվի Hulu-ի The Kardashians-ում:

«Քույրս օգտագործեց իմ հարսանիքը որպես բիզնես հնարավորություն», – ասում է Քորթնին խոստովանության մեջ՝ ակնարկելով, որ Քիմը հարսանիքը դիտում է որպես D&G ընկերություն մտնելու միջոց: Քորթնին եւ Քիմի մյուս քույրերը բամբասում են զույգի միջեւ ծագող լարվածության մասին ու խոստովանում են, որ վստահ չեն, թե արդյոք իրենց հարաբերությունները կարող են շտկվել:

Քիմը նախ Քլոեից իմանում է, որ Քորթնին «կատաղած է», բայց կարծում է, որ ավագ քույրն այդ ամենը սխալ է հասկացել։ «Ես իսկապես շփոթված եմ, թե ինչպես է դա նրա մտքով անցել»:

Քիմը նաեւ պնդել է, որ իր D&G հավաքածուն ստեղծելիս հոգացել է, որ այն որեւէ կերպ չազդի Քորթնիի հարսանիքի վրա։ Սակայն Քորթնին չի համոզվել։

news.am