Մեգան Մարքլը պայմանագիր է կնքել հոլիվուդյան WME գործակալության հետ, սակայն մտադիր չէ մոտ ապագայում վերադառնալ դերասանական աշխատանքի, գրում է Page Six-ը։
«Մենք պատիվ ունենք հայտարարելու, որ WME-ն այժմ ներկայացնում է Մեգանին՝ Սասեքսի դքսուհուն բոլոր ոլորտներում», – ասվում է գործակալությունը թվիթերում։
«Գործակալությունը կենտրոնանալու է իր բիզնես ձեռնարկությունների աճի վրա՝ գործակալության եւ նրա ավելի լայն էկոհամակարգի բազմաթիվ ոլորտներում, ներառյալ կինոյի եւ հեռուստատեսային արտադրությունը, ապրանքանիշի համագործակցությունը եւ այլն»:
Սակայն ըստ Variety-ի՝ «կիզակետում դերասանությունը չի լինի»: Բացի այդ, WME-ն կներկայացնի նաեւ Archewell-ը՝ դերասանուհու բովանդակության ստեղծման լեյբլը, որը նա թողարկել է իր ամուսնու՝ արքայազն Հարրիի հետ:
Նրա WME թիմում կլինեն Endeavor-ի գործադիր տնօրեն Արի Էմանուելը, ինչպես նաեւ Բրեդ Սլեյթերը եւ Ջիլ Սմոլլերը, ովքեր հայտնի են որպես Մարքլի լավագույն ընկերուհու՝ Սերենա Ուիլյամսի ներկայացուցիչները: