Ադրբեջանցի կեղծ բնապահպանները, որոնք դեկտեմբերի 12-ից փակել էին Լաչինի միջանցքը, ապրիլի 28-ին, ժամը 18։00-ից կդադարեցնեն իրենց ակցիան, որը սկսել էին բնապահպանական կեղծ պատրվակներով՝ արգելափակելով ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով:
Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ադրբեջանական «Azertag» գործակալությունը:
Նշվում է, որ Շուշիում Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Այդին Քերիմովը հանդիպել է, այսպես կոչված, «էկոակտիվիստների» 10 ներկայացուցիչների հետ, և նրանց ասվել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետի տեղադրմամբ պայմանավորված՝ նոր իրավիճակ է առաջացել:
Հետևաբար, նրանց առաջարկվել է դադարեցնել ակցիան:
Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող կեղծ բնապահպանները թեմայի շուրջ խորհրդակցություն անցկացնելուց հետո հայտարարել են, որ ապրիլի 28-ին, ժամը 18։00-ից կդադարեցնեն իրենց այսպես կոչված բնապահպանական ակցիան։