Queen խմբի մենակատար, բրիտանացի հանգուցյալ ռոք-աստղ Ֆրեդի Մերկուրիի անձնական իրերն աճուրդի կհանվեն։ Մուրճի տակ կհայտնվեն մոտ 1500 իրեր, որոնք ժամանակին պատկանել են Մերկուրիին, այդ թվում՝ «We Are the Champions» երգի բառերի երբեք չհրապարակված ձեռագրերը։
Գույքերը վաճառքի են հանվել Մերի Օսթինի՝ Մերկուրիի մտերիմ ընկերուհու կողմից, ով ժառանգել է նրա ունեցվածքը:
Վաճառվող ապրանքներում առկա են աստղի տեսքով վարդագույն ակնոց, որոնք Մերկուրին կրել է իր խմբի 1977 թվականի «We Will Rock You» հիթի տեսահոլովակում, նրա փոքրիկ Tiffany & Co. բեղերի սանրը, կիթառ, որը ենթադրվում է, որ օգտագործվել է «Crazy Little Thing Called Love» գրելու եւ ձայնագրելու համար, ժիլետը, որը Մերկուրին կրել է 1991 թվականին «These Are the Days of Our Lives» երգի վերջին տեսահոլովակում եւ Պաբլո Պիկասոյի փորագրությունը՝ «Ժակլինը սեւ գլխարկով» անվանումով։
Սպասվում է, որ Մերկուրիի հայտնի թագը եւ թիկնոցը, որը կկրի Չարլզ III թագավորը մայիսի 6-ին կայանալիք թագադրման ժամանակ, կվաճառվի մինչեւ 80,000 ֆունտ ստեռլինգով (100,000 դոլար): Երգիչը դրանք կրել է «God Save the Queen»-ի կատարման՝ Queen-ի հետ իր վերջին շրջագայության ժամանակ՝ 1986 թվականին։