Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ թույլ է տվել կանանց քվեարկել եպիսկոպոսների համաշխարհային հանդիպման ժամանակ, որը տեղի կունենա հոկտեմբերին:
Նախկինում կանանց թույլատրվում էր մասնակցել հավաքներին միայն որպես դիտորդ։ Այնուամենայնիվ, տղամարդիկ կշարունակեն պահպանել ժողովի ձայների մեծամասնությունը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, խախտելով ավանդույթը, հայտարարել է, որ ընտրելու իրավունքը տարածվելու է կրոնական համայնքի 70 անդամների վրա, որոնք հոգեւորական չեն:
Նա հույս է հայտնել, որ հավաքի ընտրված մասնակիցների կեսը կանայք կլինեն, իսկ հատուկ ուշադրություն կդարձվի երիտասարդների ներգրավմանը: