Ի՞նչ են Հայաստանի բնակիչները Wildberries-ում գնում մայիսյան տոներին ընդառաջ
Advertisement 1000 x 90

Ի՞նչ են Հայաստանի բնակիչները Wildberries-ում գնում մայիսյան տոներին ընդառաջ

Wildberries առցանց խանութը NEWS.am Tech-ին տեղեկացրել է, թե մայիսյան տոներին ընդառաջ ապրիլի 16-26-ն ընկած ժամանակահատվածում ինչ են Հայաստանի բնակիչները գնում այս խանութից և որոնք ենք ամենաշատ գնվող ապրանքները։

Ինչպես ցույց են տալիս Wildberries-ի վաճառքի տվյալները, երկրի շատ բնակիչներ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրը նախատեսում են անցկացնել իրենց սիրելիների հետ և գնալ պիկնիկի, ճանապարհորդել, զբաղվել սպորտով մաքուր օդում կամ բացել այգեգործության սեզոնը ամառանոցներում․ ամենատարածված գնումները հետևյալն են՝ այգիների բարեկարգման և բանջարանոցների ապրանքներ, բնության գրկում հանգստի համար նախատեսված ապրանքներ, ինչպես նաև սպորտային սարքավորումներ։

Ամենաարագ տեմպերով 2023-ի ապրիլի կեսերին հայերի հետաքրքրությունն աճել է «այգեգործական ապրանքների նկատմամբ»․ Wildberries-ում սերմերի վաճառքը տարեկան կտրվածքով աճել է 38 անգամ, պատրաստի սածիլներինը՝ 20 անգամ։ Սմբուկավոր բույսերի պահանջարկն աճել է 8 անգամ, ոռոգման համակարգերինը՝ 21 անգամ։

Տարբեր այգեգործական գործիքների ժողովրդականությունը տարեցտարի աճել է գրեթե 8,5 անգամ: Ամենաշատը ձեռք են բերվել ձեռքի սղոցներ և այգեգործական գործիքների հավաքածուներ (տարեկան աճը 5 անգամ) և կտրող սարքեր (7,5 անգամ), իսկ բահերը դարձել են վաճառքի հիթ. դրանց վաճառքը տարեկան աճել է գրեթե 90 անգամ:

Ընտանիքի և ընկերների հետ բնության գրկում հանգստի պատրաստվելու համար բնակիչները գնում են պիկնիկի հավաքածուներ. այս ապրանքների վաճառքները տարեկան կտրվածքով աճել են 42 անգամ: Սեգմենտի թոփ երեք ամենահայտնի ապրանքները ներառում են՝ խորովածի մանղալներ, ծխեցման փակ մանղալներ (smokehouse) և գրիլի ու խորովածի աքսեսուարներ։ Աճում է նաև ամառանոցային կահույքի պոպուլյարությունը՝ ցանցաճոճեր (8 անգամ): Սեգմենտի ամենաշատ վաճառվող ապրանքներն են եղել կախովի ցանցաճոճը և պարտեզի ունիվերսալ աթոռները` գլխի հատուկ հենարանով։

Ընկերությունից նշում են, որ հավանաբար շատ հայեր իրենց հանգստյան օրերը կնվիրեն ճամփորդություններին. ճանապարհորդական պարագաների պահանջարկը տարեցտարի աճել է 10 անգամ: Տարեցտարի զբոսաշրջային հավաքածուների ժողովրդականությունն աճել է 7 անգամ, իսկ ձկնորսական կոմպլեկտների համար՝ 6,5 անգամ, զբոսաշրջային սպասքինը՝ 6 անգամ։

news.am