Բեյոնսեի պարողները Grammy-ի մրցանակաբաշխությանը եկել էին հայ դիզայների ստեղծած զգեստներով (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Բեյոնսեի պարողները Grammy-ի մրցանակաբաշխությանը եկել էին հայ դիզայների ստեղծած զգեստներով

Grammy երաժշտական մրցանակաբաշխությանը այս տարի մասնակցում էր նաև շոու-բիզնեսի գերաստղ Բեյոնսեն, ով հղի է: Երգչուհին ելույթին ներկայացել էր հնդկական աստվածուհու կերպարով: Նրա հետ հանդես եկող պարողների զգեստների հեղինակը ամերիկաբնակ հայազգի Մարիաննա Հարությունյանն է:

Մարիաննան ելույթ ունեցողների համար պատրաստել էր օղակներ և գլխարկներ, որոնք ոսկուց էին: Այդ մասին դիզայները հայտնել էր իր Instagram-ում, նշելով, որ շատ ուրախ է տեսնել իր աշխատանքները Grammy մրցանակաբաշխության ժամանակ:

ԱՄՆ-ում բնակվող Մարիաննա Հարությունյանը համագործակցում է Մադոննայի, Լեդի Գագայի, Ջասթին Բիբերի, Փինքի և Շերի հետ:

beyonce full grammy performance 2017 from Bey Fulfilled on Vimeo.

rusarminfo.ru

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը