Բիլ Գեյթսը մեկ զանգից հետո մեկ օրվա ընթացքում վաստակել է 2 միլիարդ դոլար
Advertisement 1000 x 90

Բիլ Գեյթսը մեկ զանգից հետո մեկ օրվա ընթացքում վաստակել է 2 միլիարդ դոլար

Ամերիկացի միլիարդատեր, Microsoft կորպորացիայի հիմնադիրներից մեկը՝ Բիլ Գեյթսը, որին պատկանում է ընկերության մոտ 1 տոկոսը կամ մոտ 103 միլիոն բաժնեմասը, իր անձնական կարողությունն ավելացրել է 2 միլիարդ դոլարով: Ինչպես հաղորդում է Fortune ամսագիրը, դա հնարավոր է դարձել ներդրողների հետ Ռեդմոնդ ընկերության թոփ-մենեջմենթի շփումից հետո։

Նշվում է, որ ընկերության բաժնեմասերի գինը կորպորացիայի ապագայի մասին լավատեսական կանխատեսումներից անմիջապես հետո աճել է 9 տոկոսով՝ ավելացնելով նրա շուկայական արժեքը 174 մլրդ դոլարով: Ի թիվս այլնի, Microsoft-ում նշել են արհեստական ինտելեկտի հիման վրա ծրագրերի եւ տեխնոլոգիաների զարգացման հաջողությունները:

news.am