«Հրապարակ». Ում էր պատկանում այն հյուրանոցը, որտեղ աշխատող երիտասարդը Փաշինյանին «դավաճան» է անվանել. hraparak.am
Advertisement 1000 x 90

«Հրապարակ». Ում էր պատկանում այն հյուրանոցը, որտեղ աշխատող երիտասարդը Փաշինյանին «դավաճան» է անվանել. hraparak.am

Երեկ Irakanum.an-ը գրեց, որ Նիկոլ Փաշինյանին «դավաճան» անվանած երիտասարդը՝ Սամվել Վարդանյանը, աշխատում էր Aspar Boutique Hotel-ում։ Նրան ակցիայից հետո ազատել են աշխատանքից։ Սամվելը պատմել էր, թե ինչպես է տնօրենն իրեն կշտամբել, թե քո ակցիան իմ բիզնեսին վնասում է։ Այդ հյուրանոցի տեղում անցյալում արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի հայրական տունն էր։ Հյուրանոցը բացվել է 22-ի վերջին՝ Սայաթ-Նովայի 38 հասցեում։ Սա այն հասցեն է, որը 2 տարի առաջ հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում, երբ Երեւանի քաղաքապետարանը հայտարարություն տարածեց՝ կոչ անելով Մանուկյանին՝ դադարեցնել ապօրինի շինարարությունը։ Ուղիղ 1 տարի անց տեղեկացանք, որ այդ հասցեում հյուրատուն է բացվել, եւ Մանուկյանն ու ազգականներն ակտիվորեն գովազդում էին հյուրանոցը։

Ակցիան իրականացրած Սամվելին երեկ հարցրինք՝ իր գործատուն-տնօրենը Հովհաննես Մանուկյա՞նն է, ում հետ զրույցից հետո ազատվել է աշխատանքից։ Ասաց․ «Ես չգիտեմ՝ ով է իրական սեփականատերը, գուցե վարձակալությամբ են աշխատում, բայց այդ հյուրանոցում ներկայացած տնօրենը հաստատ Ձեր ասած մարդը չէ»։ Մեզ չհաջողվեց կապվել պարոն Մանուկյանի հետ, իսկ հյուրանոցից փոխանցեցին, որ տնօրենը տեղում չէ։

hraparak.am



Նման նյութեր