Մեծ դերասանը՝ դատարկ դահլիճում․․․ hraparak.am
Advertisement 1000 x 90

Մեծ դերասանը՝ դատարկ դահլիճում․․․ hraparak.am

Եթե դեռ հավատացողներ կան, որ մեկին իշխանության բերելը համարվում է քաղաքացու օր, ուրեմն Նիկոլ Փաշինյանը կարողացել է որոշ քաղաքացիների գլուխը լավ լվանալ։ Ապրիլին Նիկոլ Փաշինյանը իշխանության եկավ ու հիշատակեց այն որպես քաղաքացու օր։ Դա հենց այնպես չարեց։ Իր իշխանության գալը քաղաքացու օր  հայտարարեց, որպեսզի ինչ էլ անի, մախաթի նման ժողովրդի աչքը կոխի՝ դուք եք արել։ Դուք եք արել, որ Արցախը հանձնել եմ Ադրբեջանին, դուք եք արել, որ պատերազմը չեմ դադարեցրել և տասնյակ հազարավոր զոհեր ու հաշմանդամներ եմ տվել։ Դուք եք արել, որ կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթ եմ ստորագրել, մեր ռազմական ողջ զինտեխնիկան հանձնել եմ թշնամուն։ Դուք եք արել, որ Հայաստանը մաս- մաս հանձնվում է, ձեզ ձեր տներից հանում են։ Դուք եք արել, որովհետև ձեր ձայնը տվել եք ինձ, ու ես ինչ անում, ձեզ համար եմ անում։ Դուք ինձ այդ հնարավորոթյունը տվել եք, որ գործեմ ձեր անունով։

Ու հիմա քաղաքացու օրը հիշելը ու տոնելը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը դեռ շատ բաներ ունի անելու ու ՀՀ քաղաքացու ժողովրդի վրա մեղքը բարդելու համար։ Դեռ վերջնական թշնամու օրակարգը չի կատարված, կիսատ- պռատ գործեր կան՝ շտապեցնում են։ Եթե ինքը չարագացնի, կմտածեն, որ քաղաքացին այլևս չի վստահում իրեն։ Ուրեմն նոր շոու է հարկավոր, ամեն գնով, պետական բոլոր լծակներով մարդկանց հավաքել մարզերից, գյուղերից,  ավտոբուսներով բերել Երևան, այստեղ էլ  կենտրոնացնել իրենից սնվող աուդիտորիան,  ու թատրոնը պատրաստ է։ Ինքն էլ «յուրայիններին հավաքելով» դրանց կտա ժողովուրդ անունը ու տպավորություն կստեղծի, որ ինքը ժողովրդի հետ է,  յուրայինների զանգվածի մեջ կանգնոել  ու չի փախչում։ Իր համար դա տոն է, որովհետև «ինքը այդ օրը իշխանության է եկել»։ Իսկ ՀՀ քաղաքացու համար հինգ տարի է՝ սուգ է։

Իր կատարածը նման է դերասանի փորձի, ով առանց հանդիսատեսի «դատարկ դահլիճը համարում է հանդիսատես» ու խաղում է նրա առաջ։ Մեծ դերասանը դատարկ դահլիճում խաղում է այնպես, որ լիքն է դահլիճը։

hraparak.am