Hulu-ի «Քարդաշյաններ» սերիալի երրորդ եթերաշրջանի նոր թրեյլերում Քայլի Ջենները, կարծես, ափսոսում է, որ իր դեմքը փոխել է ներարկումների միջոցով:
«Մենք բոլորս պարզապես պետք է ավելի շատ խոսենք մեր սահմանած գեղեցկության չափանիշների մասին», – տեսարաններից մեկում 25-ամյա Ջեններն ասում է քույրերին։ Նրա խոսքով՝ չի ցանկանում, որ դուստրը՝ Սթորմին, կոսմետիկ պրոցեդուրաների հարցում իր հետքերով գնա։ «Ես չեմ ուզում, որ իմ աղջիկն անի այն, ինչ ես անում եմ», – հավելում է Kylie Cosmetics-ի հիմնադիրը:
Լավագույն ընկերուհի Ստասսի Կարանիկոլաուի հետ զրույցում Քայլին խոստովանում է, որ «կցանկանար ի սկզբանե ոչ մի բանի չդիպչեի»։
Նոր թրեյլերն անդրադառնում է նաեւ Քիմ եւ Քորթնի Քարդաշյանների վեճին։ Քորթնին 42-ամյա Քիմին մեղադրում է 2022 թվականի մայիսին տեղի ունեցած իր եւ Թրեւիս Բարքերի հարսանիքը որպես «գործնական հնարավորություն» օգտագործելու մեջ՝ նշելով, որ նա «զրկվել է» իր հատուկ օրվանից։