Դաղստանում գտնվող Դերբենտի ոստիկանական բաժանմունքում պահվում է Ադրբեջանի մոտ երկու հարյուր քաղաքացի: Նրանք աշխատել են շինարարությունում՝ առանց համապատասխան փաստաթղթերի, ինչը պարզվել է շինհրապարակում անցկացված ստուգումների ժամանակ:
Aysor.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ սա Ալեքսանդր Լապշինի գործով ՌԴ իշխանությունների պատասխանն է:
Ըստ կայքի՝ ձերբակալված Ադրբեջանի քաղաքացիների վերաբերյալ ռուսական իշխանությունների այս մոտեցումը «ուղիղ ակնարկ» է, որը կարող է վերաճել կոնկրետ գործողությունների: