Ինքն է իր խոսքերի համար պատասխանատու. ՊՆ-ն Տիգրան Արզաքանցյանի` բանակին 15 միլիոն դոլարով օգնելու մասին. newsbook.am
Advertisement 1000 x 90

Ինքն է իր խոսքերի համար պատասխանատու. ՊՆ-ն Տիգրան Արզաքանցյանի` բանակին 15 միլիոն դոլարով օգնելու մասին. newsbook.am

ՀՀԿ ռեյտինգային ցուցակով Գեղարքունիքի մարզում պատգամավորի թեկնածու առաջադրված Տիգրան Արզաքանցյանը NewsBook-ի հետ զրույցում հայտարարել է, թե 15 միլիոն դոլարի օգնություն է տրամադրել բանակին:

Պատգամավորի թեկնածուն հատուկ շեշտում է, որ 15 միլիոն օգնությունը ոչ թե դրամի, այլ դոլարի տեսքով է եղել: Հաշվի առնելով, որ 15 միլիոն դոլարը հսկայական գումար է և գուցե պատգամավորն իր ամբողջ կյանքի ընթացքում այդքան գումար վաստակած չլինի, փորձեցինք պարզաբանում ստանալ Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից:

Ի վերջո, Արզաքանցյանը կամ «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամը այս տարիների ընթացքում որքա՞ն օգնություն է ուղարկել բանակին: ՊՆ լրատվականի պետ Գևորգ Ալթունյանը հայտնեց, որ բանավոր կերպով հնարավոր չէ հարցին պատասխանել, քանի, որ խոսքն ահռելի չափերի գումարի մասին է:

«Հիմա պատրաստ չեմ այդ հարցին պատասխանել, եթե այդ կարգի մեծ գումարի մասին է խոսքը ու ասում է, որ դա տարիների ընթացքում է տվել, դուք պատկերացրեք` ինչ կարգի թղթաբանություն ու հաշվապահություն է: Ընդհանրապես տեղյակ չեմ` ով է բանակին ինչ տվել կամ ոնց ա տվել: Չունեմ տեղեկատվություն»,- ասաց Ալթունյանը:

Ճշտող հարցին` հնարավո՞ր չէ սեղմ ժամկետում պարզել` առհասարակ «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամը օգնե՞լ է բանակին թե` ոչ, Ալթունյանը պատասխանեց.

«Չեմ կարող ասել` արագ կստացվի, թե` ոչ: Հիմա եթե մարդը ասում ա, ինքն է իր խոսքերի համար պատասխանատու, Դուք, երևի, կարող եք նամակով մեզնից ճշտել»:

newsbook.am