Վիկտորյա Բեքհեմը պատմել է, որ իր ամուսին Դեյվիդը երբեք իրեն առանց հոնքերի դիմահարդարման չի տեսել։ Այս մասին նա կիսվել է Instagram-ի երկրպագուների հետ։
49-ամյա Վիկտորյա Բեքհեմը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է, թե ինչպես է ներկում հոնքերը։ Spice Girls խմբի նախկին անդամը խոստովանել է, որ 1990-ականներին հաճախակի և շատ է հանել հոնքերը, ինչի արդյունքում դրանք նոսրացել են։ Այժմ, ըստ նրա, ստիպպված է մատիտով լրացնել բացակայող մազերը, ինչպես նաև գունավոր տուշով ներկել հոնքերը։
«Առաջին անգամն է, որ թույլ եմ տալիս ինչ-որ մեկին տեսնել ինձ առանց հոնքերի: Նույնիսկ սեփական ամուսինս ինձ երբեք առանց հոնքերի չի տեսել»,- ասել է նա՝ ընդգծելով, որ ամաչում է ամուսնուց։
Դեյվիդ և Վիկտորյա Բեքհեմներն ամուսնացած են 1999 թվականից։ Զույգն ունի երեք որդի և մեկ դուստր։