
Twitter սոցիալական ցանցում տեղեկություններ են հայտնվել Սաուդյան Արաբիայում նոր մեգանախագծի՝ 600 մետրանոց աշտարակի մասին, որը միաժամանակ լինելու է ժամանցի կենտրոն, հանգստավայր, հյուրանոց և քաղաք։ Այս մասին հայտնում է naked-science.ru-ն։
Դատելով հակիրճ նկարագրությունից՝ այն կլինի հսկայական ժամանցային և կրթական կենտրոն՝ բաժանված մի քանի գոտիների։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ մեգաաշտարակը կտեղակայվի հայտնի հորիզոնական երկնաքերի՝ «Հայելային գծի» կողքին։