
85 տարեկանում մահացել է ռուս հայտնի մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը։ Այս մասին հայտնում է Mash Telegram-յան ալիքը։
Զայցևին ստամոքսային արյունահոսությամբ տեղափոխել են Մերձմոսկվայի հիվանդանոցներից մեկը, որտեղ նա մահացել է վերակենդանացման բաժանմունքում։
Բժիշկները Զայցեւին կատարել են համակարգչային տոմոգրաֆիա, որից հետո ուղարկել են վերակենդանացման բաժանմունք։ Չնայած բժիշկների ջանքերին՝ Պարկինսոնի հիվանդությամբ տառապող մոդելավորողը մահացել է։