Երևանում մայիսի 1-3-ը սպասվում է անձրև և ամպրոպ։ Մայիսի 4-ին, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ, այս մասին հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորիգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում մայիսի 1-3-ը շրջանների զգալի մասում, 4-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Մայիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևելյան 5-7մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ:
Արցախում մայիսի 1-ին և 2-ին սպասվում է անձրև և ամպրոպ։