Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Մատաղիսում պատրաստվում են թիավարություն կազմակերպել
Advertisement 1000 x 90

Ադրբեջանի իշխանություններն օկուպացված Մատաղիսում պատրաստվում են թիավարություն կազմակերպել

Ադրբեջանի իշխանությունները պատրաստվում են արցախյան օկուպացված Մատաղիսում թիավարություն կազմակերպել՝ նվիրված Հեյդար Ալիեւի 100-ամյակին։

Թիավարության մրցումը տեղի կունենա Մատաղիսում (ադրբեջաներեն անվանումը՝ Սուղովուշան) եւ Մինգյաչեւիրում։ Կմասնակցեն ակադեմիական թիավարության, բայդարկաներով թիավարության եւ կանոեով թիավարության ավելի քան 100 ադրբեջանցի եւ օտարերկրացի մարզիկներ 20 երկրներից։ Թիավարության փակման արարողությունը տեղի կունենա մայիսի 7-ին Բաքվում։

Ինչպես նշել են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս տարի թիավարությունն առաջին անգամ ներառվել է Կանոեի եվրոպական ասոցիացիայի օրացուցային պլանում։

Ավելի վաղ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը դիմել էր Բաքվում Ֆորմուլա-1 գրան պրիի կազմակերպիչներին՝ Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քաղաքականության մասնակիցը չդառնալու կոչով։ Կոչն անտեսվել է։ Այժմ Կանոեի եվրոպական ասոցիացիան էլ է միացել Ադրբեջանի իշխանությունների ցեղասպանածին քաղաքականությունը թաքցնելու փորձերին։

news.am