Հայտնի ղազախ երգիչ Դիմաշ Կուդայբերգենը երեկ՝ ապրիլի 30-ին, Երեւանում, Seven Visions Hotel, The Dvin-ում հանդիպեց իր երկրպագուներին: Երգչին տեսնեկու համար մեծ հերթ էր կուտակվել: Հատուկ նրա համերգի ու ֆան-հանդիպման համար Հայաստան էին ժամանել երգչի՝ տարբեր երկրների երկրպագուները՝ Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իսպանիայից, Իտալիայից, Կորեայից, Ավստրալիայից եւ, իհարկե, հայրենի Ղազախստանից:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ ոչ միայն մեծ բավականություն են ստացել արտիստի երեւանյան համերգից ու նրա հայերեն կատարումից, այլեւ Երեւանից՝ հատկապես ընդգծելով հայկական հյուրասիրությունը:
Հայկական հյուրընկալությունն անտարբեր չի թողել նաեւ Դիմաշին: Նա խոսել է հայկական ուտեստներից, անդրադարձել «Սարերի հովին մեռնեմ» երգի իր կատարմանը: Երգչին, հատկապես, գերել է հայկական դուդուկը, որն այստեղ լսել էր հայտնի հայ դուդուկահար, ՀՀ ժողովրդական արտիստ Գեւորգ Դաբաղյանի կատարմամբ: Հանդիպման բոլոր մանրամասները՝ մեր պատրաստած ռեպորտաժում: