
Տեղի է ունեցել Հայաստանի պատվիրակ Բրյունետի առաջին փորձը եվրատեսիլյան բեմում, հայտնում է Հայաստանի Հանրային հեռուստատեսությունը։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի Բրյունետը՝ իր «Future Lover» երգով։
«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում։