Նիդեռլանդների Գրոնինգեն քաղաքում հարբած վարորդը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով կեղծ ուկրաինական վարորդական իրավունքով, հաղորդում է տեղական Oogtv հեռուստաալիքը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը։ Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են վարորդին սովորական ճանապարհային ստուգման համար և արագ հասկացել, որ տղամարդը հարբած է:
Մեքենան խուզարկելիս հայտնաբերել են կեղծ վարորդական վկայական։ Պարզվել է, որ դա ուկրաինական լիցենզիա է, որը տրվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով։ Փաստաթուղթը պարունակում էր քաղաքական գործչի լուսանկարը, ինչպես նաև նրա իրական վայրն ու ծննդյան ամսաթիվը: Փաստաթղթի ժամկետն ավարտվում էր 3000 թվականին։