Քիմ Քարդաշյանը Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում կայացած Met Gala 2023-ին ժամանել է 50 000 մարգարիտներով պատված ցնցող զգեստով։
Այս տարի միջոցառումը նվիրված էր Կարլ Լեգերֆելդին։
42-ամյա Քիմն ընտրել է Schiaparelli-ի հատուկ զգեստը՝ պատված 50․000 մարգարիտներով, որոնք պատրաստվել են ձեռքով: Նա պատմել է, որ նախընտրել է մարգարիտներ, քանզի «ինչը կարող է ավելի արտահայտիչ կերպով նկարագրել Կարլին», քան «Շանելի խորհրդանշական մարգարիտները»:
Այսպիսով, նրա հանդերձանքը դարձել է Chanel-ի խորհրդանշական հանդերձանքներից մեկը։
«Ես ուղղակի ուզում էի գլամուրային զգալ»,- ասել է նա կարմիր գորգուղու վրա։
Քիմը միջոցառմանը ժամանել է ավագ դստեր՝ Նորթ Ուեսթի հետ։
https://twitter.com/kimnouh15225236/status/1653192813398601729?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1653192813398601729%7Ctwgr%5E32393526b858a56aa4675b98b6f79561ef20ab46%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fstyle.news.am%2Farm%2Fnews%2F97059%2Fqim-qardashyany-met-gala-2023-in-nerkayacel-e-50000-margaritnerov-patvats-cncox-zgestov.html
Որոշ երկրպագուներ Քիմի զգեստը համեմատել են նրա Playboy-ի ֆոտոշարքի հետ, որն արվել է 2007 թվականին։