
Ալեքսիս Օհանյանի եւ Սերենա Ուիլյամսի ընտանիքիում համալրում է սպասվում։ Հայտնի թենիսիստուհին սպասում է երկրորդ երեխային։ Նա ամուսնու հետ Met Gala-յին ներկայացել է նկատելի կլորացած որովայնով։ Ավելի ուշ Ուիլյամսն իր հղիությունը հաստատել է սոցիալական ցանցերում: «Այնքան ոգեւորվեցի, երբ Աննա Վինտուրը մեզ երեքիս հրավիրեց Met Gala-յին»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ Սերենան երջանիկ է գործարար Ալեքսիս Օհանյանի հետ հարաբերություններում։ Զույգը ծանոթացել է 2015 թվականի գարնանը։ 2017 թվականի աշնանը նա լույս աշխարհ բերեց իր դստերը, ում անվանեցին Ալեքսիս Օլիմպիա Օհանյան կրտսերը։ Երեխայի ծնվելուց երկու ամիս անց Սերենան եւ Ալեքսիսն ամուսնացել են Նոր Օռլեանում։